office@highgate-consult.com
+374 55 155 995

Ծառայություններ

Հարցումների հետազոտություն, սոցիոլոգիական հարցումներ

Որակական հետազոտություն

Քաղաքականության հետազոտություն

Շուկայի հետազոտություն, թիրախային լսարանի նույնականացում,

ներառյալ ֆինանսական ծառայությունների մարքեթինգը

Ծրագրի մոնիտորինգ և գնահատում

Նորարարական տեխնոլոգիաներ, տվյալների

բացառիկ ճշգրտություն

Հայգեյթում մենք ինտեգրում ենք հետազոտությունների իրականացման և վերլուծության նորարարական տեխնոլոգիաներ՝ ապահովելով տվյալների որակը և մասնակիցների/հարցվողների ներգրավվածությունը: Մեր առցանց հարցումների ժամանակակից հարթակները, տվյալների հավաքագրման գործիքակազմը և հզոր վերլուծական ծրագրակազմը մեզ հնարավորություն են տալիս հավաքել, մշակել և վերլուծել տվյալները բացառիկ արագությամբ և ճշգրտությամբ:

Մենք առաջնահերթությունը տալիս ենք արդյունավետությանը և անվտանգությանը՝ օգտագործելով անվտանգ, կոդավորված համակարգեր: Կիրառելով՝ ավտոմատացում և հաշվետվությունների տրամադում իրական ժամանակում՝ մենք պատվիրատուներին տրամադրում ենք անաչառ հետազոտական ​​արդյունքներ:

Գերազանցության ձգտում՝ որակի

խիստ հսկողություն

Հայգեյթում ամեն ինչի հիմքում որակն է: Մենք իրականացնում ենք որակի վերահսկողության խիստ միջոցառումներ հետազոտության գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ տվյալների հավաքագրումից և մաքրումից մինչև վավերացում և վերլուծություն: Մեր մանրակրկիտ մոտեցումները երաշխավորում են, որ բոլոր տվյալները ճշգրիտ են, հուսալի և զերծ են կողմնակալությունից՝ պատվիրատուներին տրամադրելով տեղեկատվություն, որին կարող են վստահել:

Մենք օգտագործում ենք որակի ստուգման առաջադեմ մոտեցումները և շարունակական մոնիտորինգը, և պահպանում ենք տվյալների ամբողջականության ամենաբարձր չափանիշները։ Հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին վստահորեն կայացնել լավ տեղեկացված, ռազմավարական որոշումներ:

Հաճախորդակենտրոն մոտեցում

Հայգեյթում առաջնահերթությունը տալիս ենք յուրաքանչյուր պատվիրատուի բիզնեսը հասկանալուն և հետազոտական ​​կարիքները բացահայտելուն: Մենք հնարավորություն ենք տալիս կազմակերպություններին ավելի լավ հասկանալ իրենց հաճախորդներին, կայացնել տեղեկացված որոշումներ և խթանել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:

Տվյալների խելացի վերլուծություն և

հստակ հաշվետվություն

Հայգեյթը օգտագործում է ժամանակակից վիճակագրական մեթոդներ և ծրագրակազմ՝ բարդ տվյալները վերածելով արժեքավոր տեղեկատվության: Մենք տրամադրում ենք հստակ, կիրառելի հաշվետվություններ՝ տվյալների պարզ վիզուալիզացիայով:

Հավատարմություն էթիկական չափանիշներին

Հայգեյթում պահպանում ենք սոցիալական հետազոտությունների ամենաբարձր էթիկական չափանիշները: Մենք ապահովում ենք տեղեկացված համաձայնությունը, պաշտպանում ենք հարցվողի գաղտնիությունը և հավատարիմ ենք տվյալների պաշտպանության բոլոր կանոնակարգերին:

Մենք խստորեն հետևում ենք առաջատար միջազգային հետազոտական ​​ասոցիացիաների կողմից սահմանված էթիկական ուղեցույցներին և վարքագծի կանոններին, ներառյալ.

  • ICC/ESOMAR — Շուկայի, կարծիքի և սոցիալական հետազոտությունների և տվյալների վերլուծության միջազգային կանոնագիրք
  • WAPOR-ի Մասնագիտական ​​էթիկայի և պրակտիկայի կանոնագիրք

Հետևելով այս ուղեցույցներին՝ մենք երաշխավորում ենք պատասխանատու, վստահելի և էթիկական հետազոտական ​​պրակտիկա:

Համապարփակ տվյալների հավաքագրում

Քանակական հետազոտություններ

Մենք կիրառում ենք տվյալների հավաքագրման տարբեր մեթոդներ, ներառյալ դեմ առ դեմ, հեռախոսային և առցանց հարցումները։ Մեր ճկուն մոտեցումները երաշխավորում են, որ մենք բավարարում ենք մեր պատվիրատուների նախասիրությունները և ճշգրիտ սահմանում ենք թիրախային լսարանը։

Որակական հետազոտություններ

Հայգեյթը մասնագիտացած է նաև որակական  խորը տեղեկատվության հավաքարգրման մեջ՝ փորձագիտական հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների և լայնածավալ բովանդակային վերլուծության միջոցով։ Մեր փորձառու մասնագետները ապահովում են տվյալների բովանդակային հավաքագրում, կոդավորում և ճշգրիտ մեկնաբանություն՝ տալով իմաստալից և գործնական արդյունքներ:

Շարունակական ուսուցում

Հայգեյթում մենք զարգացնում ենք շարունակական ուսուցման և մասնագիտական ​​աճի մշակույթը:

Մենք մեր թիմին հնարավորություն ենք տալիս տեղեկանալ սոցիոլոգիական վերջին նորարարությունների, հետազոտության մեթոդաբանությունների և տեխնոլոգիական ձեռքբերումների մասին։ Ընդունելով նորարարությունները և ադապտացվելով նոր միտումներին՝ մենք երաշխավորում ենք, որ մեր  հետազոտությունները մնում են ժամանակակից և համահունչ ոլորտի զարգացող միտումներին:

Ծրագրերի վերահսկում և կառավարում

Հայգեյթում մեր համակարգված գործընթացներն ու արդյունավետ աշխատանքային ընթացակարգերը հնարավորություն են տալիս հաշվետվությունները տրամադրել պատվիրատուին վերջին իրականացված հարցազրույցից հետո 12 ժամվա ընթացքում։

  • Պլանավորում և ժամանակի կառավարում – նախագծի ժամանակացույցին հետևելու ապահովում
  • Միջազգային թիմային համագործակցություն – աշխատանքի անխափան համակարգում մի քանի ժամային գոտիներում
  • Ուժեղ կառավարում և դերերի հստակ բաշխում – արդյունավետության և արտադրողականության առավելագույն բարձրացում
  • Ճկունություն և խնդիրների արագ լուծում – խնդիրներին արագ հարմարում և դրանց սահուն լուծում

Ճշգրտությանն ու արդյունավետությանը հատուկ ուշադրություն  դարձնելով՝ մենք երաշխավորում ենք վստահելի արդյունքներ և նախագծի ժամանակին հանձնում։